Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նիկոլ Փաշինյան. Ճակատագրական պահ է

Նիկոլ Փաշինյան. Ճակատագրական պահ է
19.04.2018 | 14:25

Նիկոլ Փաշինյանը նախարարությունների աշխատակիցներին կոչ արեց ներքին աշխատանքային կարգով ստորագրահավաք սկսել նախարարությունների շրջանում համաժողովրդական շարժմանը, թավշյա հեղափոխությանը աջակցելու մասին. «Մենք ձեզ կոչ ենք անում չվախենալ, քայլ անել և հայտարարել, որ այսուհետ չեք ճանաչում Սերժ Սարգսյանի իշխանությունը, նրա նշանակած նախարարների իշխանությունը, այլ ճանաչում եք համաժողովրդական շարժման իշխանությունը: Արեք ձեր քայլը և մերժեք Սերժին, արեք ձեր քաղաքացիական քայլը և տեր կանգնեք ձեր հայրենիքին»:

Փաշինյանը, դիմելով ոստիկաններին, ասաց, որ այս ամենը հասցեագրված է նաև իրենց: «Սա ճակատագրական պահ է, և սրանով որոշվելու է Հայաստանի էությունը երկար ու երկար տարիներ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին հիշեցնելով, որ իրենց պայքարն ուղղված չէ ոստիկանության դեմ:

Դիտվել է՝ 3277

Մեկնաբանություններ